Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական խոշոր երեկոն
Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական խոշոր երեկոն։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում հոկտեմբերի 26-ին Երևանը կընդունի արդեն իսկ լայն տարածում ստացած ու խոշոր մրցանակային ֆոնդ ունեցող «Ночь чемпионов IBA» մրցաշարը, որի գլխավոր մենամարտում ուժերը կչափեն վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը և դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը։
Երեկոյի ընթացացքում ռինգ դուրս կգան նաև Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները։
Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը կանցկացնի պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի գավաթի 1/4 եզրափակիչի մենամարտ` ռումինացի Ֆիլիպ Կրիստիանի հետ։ Պրոֆեսիոնալ մենամարտեր կանցկացնեն նաև Եվրոպայի փոխչեմպիոններ Բարեղամ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանն ու Արթուր Բազեյանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան