Աֆրիկայում մի ամբողջ երկիր մնացել է առանց հոսանքի
Նիգերիայի ազգային էլեկտրացանցը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ խափանվում է: Երկրի ամբողջական հոսանքազրկման մասին հայտնում է Daily Post Nigeria-ն։
Խափանման պատճառները չեն բացահայտվում, սակայն հայտնի է, որ դրա պատճառով մի ամբողջ երկիր մնացել է առանց էլեկտրականության։ Աֆրիկյան երկրում վերջին վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի առավոտյան։
Ձեռնարկությունները և տնային տնտեսությունները շարունակում են տուժել էլեկտրաէներգիայի խափանումներից՝ բարձր ծախսերի և վառելիքի պակասի ֆոնին:
Լենտա.ռու կայքը գրում է, որ վերջին տարիներին երկրում տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներ՝ կապված էլեկտրակայանների և ցանցերի վթարների հետ, որոնք արդիականացում են պահանջում:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին