Բայդեն. Դեռևս կոնսենսուս չկա Ուկրաինային կողմից Ռուսաստանի ուղղությամբ արևմտյան հրթիռներ արձակելու թույլտվության վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բեռլին կատարած իր այցի ավարտին, որտեղ հանդիպել է եվրոպացի առաջնորդների հետ, ասել է, որ դեռևս կոնսենսուս չկա Ուկրաինային հեռահար զենք տրամադրելու հարցում՝ Ռուսաստանի խորքային շրջաններին հարվածելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Այսպես, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարների հանդիպման ժամանակ Ջո Բայդենը կոչ է արել շարունակել աջակցությունն Ուկրաինային։
«Մենք չենք կարող նահանջել, մենք պետք է շարունակենք մեր աջակցությունը։ Իմ կարծիքով, մենք պետք է շարունակենք այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի ստանա արդար և տևական խաղաղություն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, քանի դեռ նորից չի հաղթել մարդկային արժանապատվությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան