Գուրգեն Բավեյանի և Դիանա Սահակյանի ելույթով մեկնարկել են Շտուտգարտի Հայ մշակույթի օրերը
Շտուտգարտում բարիտոն Գուրգեն Բավեյանի և դաշնակահարուհի Դիանա Սահակյանի ելույթով մեկնարկել է հայ մշակույթի օրերը։ Միջոցառման նպատակն է ներկայացնել հայ հարուստ ու բազմազան մշակույթը։ Բացումը կայացել է Բատ Քանշթաթի Լութեր Եկեղեցում։
orer.eu-ի հաղորդմամբ, միջոցառմանը ներկա հայտնի մշակութային փորձագետները հիացել են հայ արվեստագետների ելույթներով ու կատարումներով։
Երեկոյի ընթացքում համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քհն. Սարդարյանն ասել է, որ երաժշտությունը հայ ժողովրդի պատմության սիրտն է. «Այն պարունակում է մեր ժողովրդի ցավը, ուրախությունն ու հույսը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին