«Ստեղից Արցախն ավելի մոտիկ ա». Գորիսում հաստատված արցախցիները բնակարան կստանան
Գորիսում կառուցվող մեկ, երկու, երեք սենյականոց 18 հարմարավետ, ընդարձակ բնակարանները հիմնականում նախատեսված են Գորիսում հաստատված արցախցիների համար, բայց տնակներում բնակվող գորիսեցիներն էլ բաժին կունենան։
Գորիսի քաղաքապետարանից հայտնում են, որ առաջնահերթությունը կտրվի պատերազմի մասնակից ընտանիքներին։
Շինարարական աշխատանքներն ընթանում են մեծ թափով։ Բնակարանաշինությունը Գորիսում նաև զբաղվածության հարց է լուծում. 25-30 հոգի այս պահին ապահովված է աշխատանքով։
Կառուցված բնակարանները` գույքով իրենց սեփականատերերին կհանձնվեն տարեվերջին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին