Կանցկացվի միջազգային գիտաժողով` նվիրված Հայաստանի պատմության թանգարանի 105 և Երվանդ Լալայանի 160-ամյակներին
Հոկտեմբերի 23-26-ը Հայաստանի պատմության թանգարանի, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեի (ԻՔԹՕՓ), Էթիկայի դիլեմաների միջազգային կոմիտեի (ԻՍԻ ԷԹԻՔՍ) և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի պատմության թանգարանում կանցկացվի միջազգային գիտաժողով՝ «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը և էթիկան դժվարին ժամանակներում» խորագրով։
Հայաստանի պատմության թանգարանի հաղորդմամբ, գիտաժողովը նվիրված է Հայաստանի պատմության թանգարանի 105 և թանգարանի հիմնադիր տնօրեն Երվանդ Լալայանի 160-ամյակներին։ Գիտաժողովի բացման արարողությունը կազդարարվի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30, Հայաստանի պատմության թանգարանում:
Եռօրյա գիտաժողովի ընթացքում ելույթ կունենան 3 տասնյակից ավելի մասնակիցներ, ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր թանգարաններից և մշակութային կազմակերպություններից։
Նույն օրը՝ ժամը 17։30-ին, գիտաժողովի շրջանակներում կկայանա «Թանգարան-105» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։ Ցուցադրության շրջանակում ներկայացվելու են թանգարանի արխիվային լուսանկարներից, փաստաթղթերից, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում թանգարան այցելած հյուրերի կարծիքներից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան