«Հրապարակ». Իշխանությունը ձեռք չի քաշում ՀԷՑ-ից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունը ձեռք չի քաշում ՀԷՑ-ից։ Մի շարք պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներ երեկ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների հետ ՀԷՑ-ի գնումների ոլորտն են քննարկել։ Կառավարությունում դիտարկել են այս ոլորտը և, ըստ մեր աղբյուրի, կոռուպցիոն շղթա հայտնաբերել․ գնումներին մասնակից ընկերությունների մեծ մասը փոխկապակցված է ՀԷՑ-ի ղեկավար պաշտոնյաների հետ, ուստի որոշել են փոփոխություններ կատարել գնումների գործընթացում: Փոխել նաև օրենքը, սահմանել, որ ՀԷՑ-ում անգամ բաժնի պետերի հետ փոխկապակցված որևէ կազմակերպություն չի կարող մասնակցել գնումների գործընթացին։
Երեկվա քննարկմանը մասնակցել են տարածքային կառավարման փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ՀԾԿՀ-ից և այլ պատկան գերատեսչություններից ներկայացուցիչներ։
Հիշեցնենք. վերջին շրջանում Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից կառավարվող ՀԷՑ-ը հայտնվել է իշխանության ուշադրության ներքո, լուրեր կան, որ ուզում են փայաբաժին պոկել ՀԷՑ-ից, ինչպես արեցին ԶՊՄԿ-ի դեպքում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին