Ինչպես են Կազանի հյուրանոցները պատրաստվում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին
Կազանի հյուրանոցները պարատվում են՝ սպասարկելու պարձրաստիճան հյուրերին։ «Ռիա Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ իրականացվում են անվտանգության լուրջ միջոցառումներ։ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին իրենց մասնակցությունն արդեն հաստատել է 33 երկրի ղեկավար, որից 24-ը՝ առաջին դեմքի մակարդակով։
Հիշեցնենք, որ գագաթաժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը։
Զբոսաշրջության տարածաշրջանային պետական կոմիտեի տվյալներով՝ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին նախապատրաստվելիս կառուցվել են նոր հյուրանոցներ, իսկ եղածները վերանորոգվել են։
Նախկինում նախագահական սենյակներ կային քաղաքի ընդամենը ութ հյուրանոցներում, վերանորոգման ընթացքում այդ չափանիշներով կահավորվել են ևս 14-ը։ Այս պահին 58 հյուրանոցների ավելի քան 6,6 հազար համարներ պատրաստ են հյուրեր ընդունելու։
Նշվում է, որ Կազանում երկրների առաջին դեմքերը կմնան հինգաստղանի հյուրանոցներում, ինչպիսիք են LUCIANO-ն, Korston Royal-ը, Kazan Palace by TASIGO և «Միրաժ»-ը։ Այս հյուրանոցներում մեկ օրվա գիշերակացի արժեքը հասնում է մինչև 160 հազար ռուբլու։
«Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում Թաթարստանի մշակութային ժառանգության զարգացման ռեստորատորների և հյուրանոցատերերի ասոցիացիայի փոխնախագահ Ռադիկ Աբդրախմանովն ասել է, որ Կազանում հյուրանոցային համարների ֆոնդի պատրաստականությունն ապահովված է ամենաբարձր մակարդակով։ Նա նշել է, որ քաղաքը նաև ժամանցային ծրագիր է պատրաստում օտարերկրյա հյուրերի համար։ Պաշտոնյաներին կհյուրասիրեն ազգային խոհանոցի ուտեստներով։
Գագաթնաժողովից մի քանի օր առաջ Կազանի խոշոր հյուրանոցներում ավարտական աշխատանքներ են կատարվում՝ մաքրվում են ֆասադները, կարգի են բերվում սիզամարգերը։ Սենյակների ամրագրումները փակ են մինչև գագաթնաժողովի ավարտը, և պատվիրակությունների ընդունման նախապատրաստության, ինչպես նաև կոնկրետ երկրի նախագահի գտնվելու կոնկրետ սենյակում ցանկացած տեղեկություն պահվում է խստագույնս գաղտնի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան