Խաչանովը 2024 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ կխաղա ATP մրցաշարի կիսաեզրափակչում
Համաշխարհային դասակարգման աղյուսակում 26-րդ տեղը զբաղեցնող հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը 2024 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ կխաղա ATP մրցաշարի կիսաեզրափակչում։ Այս մասին հայտնում է sport.ru կայքը։
Ավելի վաղ նա դուրս էր եկել Ալմաթիում (Ղազախստան) ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչ խաղում Խաչանովը հաղթել է Ղազախստանի ներկայացուցչին։ Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:4 հաշվով։
2024 թվականի փետրվարին Խաչանովը դուրս էր եկել Դոհայում (Քաթար) անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչ։
Ալմաթիի մրցաշարում Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Ալեքսանդր Վուկիչը։
Հարակից հրապարակումներ`
- Պեկինի մրցաշար. Խաչանովը պարտվեց Ալկարասին
- Կարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինի մրցաշարի երկրորդ շրջան
- Կարեն Խաչանով. Թեև ես ընկա, բայց հաստատ նոկաուտի մեջ չեմ
- Խաչանովն ու Էվանսն անցկացրել են US Open-ի պատմության մեջ ամենաերկար հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան