Կվադրոբերների համար նախատեսված ապրանքերի վաճառքը Ռուսաստանում կտրուկ աճել է
Կվադրոբերների համար նախատեսված ապրանքերի վաճառքը Wildberries հարթակում այս տարվա սկզբից աճել է 4800 տոկոսով, գումարային արտահայտությամբ՝ 4700 տոկոսով։ Այս մասին գրում է RBC-ն։
Հիմա պահանջարկը համատարած բնույթ է կրում։
Գնումների մեծ մասը կատարվել է Մոսկվայում։ Կենդանիների տեսքով դիմակների, պոչերի ու այլնի պատվերների աճը Մոսկվայում կազմել է 4200%, գումարի ծավալն աճել է 4400% ։
Առաջին անգամ Wildberries-ում «կվադրոբինգ» նկարագրությամբ ապրանք փնտրել են 2022 թվականի հունվարի 2-ին:
«Վաճառքի բացարձակ ռեկորդը գրանցվել է 2024 թվականի մայիսին, դրանից հետո և մինչ այժմ պահանջարկը մնում է բարձր մակարդակի վրա»,- հայտնել են ընկերությունից։
Հարակից հրապարակումներ`
- Տուգանել կծող կվադրոբերների ծնողներին.Առաջարկ պետդումայից
- ՌԴ Պետդումայում կոչ են անում բուժել կվադրոբերներին
- Ձեզ մոտ կա՞ն շան պես քայլող երեխաներ. Լավրովը՝ Միրզոյանին ու Արսենյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան