Մխիթարյանը՝ 35 տարեկանից բարձր աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում. Transfermarkt
Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և գնահատվում է 6 մլն եվրո։
armsport.am-ի հաղորդմամբ, ընդհանրապես, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը շարունակում է մնալ 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում՝ եթե հաշվի առնենք աշխարհի բոլոր լիգաները:
Այս ցուցանիշով նա 6-րդն է աշխարհում և երրորդը՝ Եվրոպայում։
Առաջատարն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 25 մլն եվրո տրանսֆերային արժեքով։
Լիոնել Մեսսի — 25 մլն եվրո
Ռոբերտ Լևանդովսկի — 15 մլն եվրո
Կրիշտիանու Ռոնալդու — 15 մլն եվրո
Կարիմ Բենզեմա — 10 մլն եվրո
Թոմաս Մյուլեր — 8 մլն եվրո
Հենրիխ Մխիթարյան — 6 մլն եվրո
Լուկա Մոդրիչ — 6 մլն եվրո
Մխիթարյանը նաև 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է Ա Սերիայում։ Այս ցուցանիշով նա առաջատարն է Ա Սերիայում հանդես եկող 35 տարեկանը լրացած (35 տարեկան և բարձր) ֆուտբոլիստների շրջանում։
Նշենք, որ Հենրիխի տրանսֆերային արժեքը չի փոխվում արդեն երկու տարի․ վերջին անգամ այն փոփոխության էր ենթարկվել 2022 թվականի նոյեմբերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան