Ջոկովիչ. Ցավում եմ նրանց համար, ովքեր ցանկանում են, որ ես թոշակի անցնեմ
«Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոն և օլիմպիական չեմպիոն սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը պատմել է, թե ինչն է իրեն դրդում շարունակել կարիերան։
«Ես հոգու խորքում զգում եմ, որ դեռ պետք է հաղթեմ «Մեծ սաղավարտի» մի քանի մրցաշարեր: Այն, ինչ դեռ մղում է ինձ մրցելու, հատկապես «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, այն զգացումն է, որ ես կարող եմ դառնալ այն հաղթելու թեկնածու: Եվ նաև իմ երկրի համար: Ինձ դուր է գալիս խաղալ Սերբիայի համար Դևիսի գավաթում: Ես դեռ զգում եմ, որ հաճույք եմ ստանում այդ գործընթացից, և դա ինձ օգուտներ է բերում, ուստի ինչու չանել դա:
Ոմանք կարծում են, որ ես ստիպված կլինեմ հեռանալ թենիսից՝ լինելով ամենավերևում. «Դու նվաճեցիր ոսկին, դու նվաճեցիր ամեն ինչ, ցտեսություն»: Որոշ մարդիկ կարծում են, որ ես պետք է շարունակեմ այնքան ժամանակ, քանի դեռ կարծում եմ, որ կարող եմ լինել «Մեծ սաղավարտի» ֆավորիտ:
Միգուցե միտքս փոխեմ, չգիտեմ։ Այս պահին զգում եմ, որ ուզում եմ շարունակել։ Որքա՞ն ժամանակ: Ինձ համար գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում ճանապարհորդելն ու մոտիվացիա գտնելը։ Դա հեշտ չէ: Ես չեմ ուզում այդքան երկար ժամանակով բացակայել տնից, բայց դեռ ուժ ունեմ: Ուստի ես ցավում եմ նրանց համար, ովքեր ցանկանում են, որ ես թոշակի անցնեմ, քանի որ նրանք դեռ պետք է որոշ ժամանակ տեսնեն ինձ»,- championat.com-ի հաղորդմամբ, Ջոկովիչի խոսքերն է մեջբերում La Nacion-ը։