Ռուսական կողմը կօգնի, եթե Երևանը նման որոշում կայացնի. Կոպերկին
Ռուսական կողմը կարող է աջակցել Հայաստանին, եթե Երևանը որոշի երկխոսություն հաստատել ԲՐԻԿՍ-ի (BRICS) հետ։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Եթե Երևանը որոշի երկխոսություն հաստատել BRICS-ի հետ, ապա մեր հայ բարեկամները կարող են այս հարցում ապավինել Ռուսաստանի օգնությանը»,-ասել է դեսպանն ու հիշեցրել, որ այս տարի ԲՐԻԿՍ-ի նախագահությունն անցնում է Ռուսաստանին։
Կոպիրկինն ասել է, որ այդ առումով Ռուսաստանը հայ գործընկերների հետ շփումների ընթացքում, ինչպես նաև Հայաստանի տեղեկատվական տարածքում ներկայացնում է ինֆորմացիա ասոցիացիայի գործունեության, ինչպես նաև կառույցի՝ ՌԴ նախագահության ընթացքում առաջնահերթությունների մասին։
Հիշեցնենք, ավելի վաղ հայտարարվել է, որ գագաթաժողովին Հայաստանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանի մակարդակով։
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։
ԲՐԻԿՍ-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) հինգ երկրների խումբ, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։ Այս երկրների բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարևոր դերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին