3+3 հարթակի հանդիպումից հետո, որին մասնակցել է Արարատ Միրզոյանը, հրապարակվել է համատեղ հայտարարություն
Ստամբուլում կայացած 3+3 տարածաշրջանայաին խորհրդատվական հանդիպումից հետո, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հրապարակվել է համատեղ հայտարարություն։
«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, ըստ համատեղ հայտարարության՝ ընդգծվել է հարթակի շարունակականության կարևորությունը տարածաշրջանային ու միջազգային խաղաղությունն ու կայունությունը վտանգող ներկա բարդ զարգացումներ ֆոնին, ինչպես նաև որոշում է կայացվել 3+3 ձևաչափով էլ ավելի ամրապնդել համագործակցությունը։
«Արտգործնախարարները հաշվի առնելով փոխադարձ շահերի իրացմանն ուղղված համատեղ ջանքերից բխող բարիդրացիական հարաբերություններ ունենալու կարևոր անհրաժեշտությունը՝ մատնանշել են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները ու հաստատել վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության, երկրների ներքին գործերին չմիջամտելու, ուժի սպառնալիքի կամ կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը։
Նախարարները քննարկել են տարածաշրջանին հետաքրքրող կարևոր հարցեր ու գնահատել տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման դրական դինամիկան։
Մասնավորապես տարածաշրջանում վստահության, բարօրության ու կայունության հաստատման գործում նախարարները մատնանշել են տարածաշրջանի տնտեսական համագործակցության կառուցողական դերը և որ այն փոխակերպում է վիճելի հարցերը տնտեսական և առևտրային զարգացման հնարավորություններով։ Որոշում է կայացվել ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները, որոնք տարածաշրջանում նպաստում են բոլոր երկրներին տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և կապի ոլորտներում։ Նշվել է նաև, որ 3+3 հարթակի դռները միշտ բաց են Վրաստանի համար։
Նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում թեժացող իրավիճակի վերաբերյալ ու խստորեն դատապարտել ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների լուրջ խախտումները, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։
Կոչ է արվել անհապաղ հրադադար հաստատել Մերձավոր Արևելքում՝ վերջ դնելով բոլոր հարձակումներին և ապահովելով մարդասիրական օգնության հասանելիությունը»,- գրել է «Էրմենիհաբերը»։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլում կայացած հանդիպման կողմերը հանդես են եկել «3+3» ձևաչափի հետագա ամրապնդման օգտին
- Միրզոյանը և Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ
- Ստամբուլում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը
- Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ
- Ինչ են քննարկել Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳ նախարարը
- Լավրով. Հայ գործընկերները կարծում են, որ նախ պետք է ուղիղ շփվել թուրքերի հետ
- Լավրով. Երևանին և Բաքվին առաջարկվել է ավարտել պայմանագրի շուրջ աշխատանքը «3+3» հարթակում
- Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները. Միրզոյան
- «3+3» ձևաչափով հանդիպմանը Բայրամովը կրկին առաջ է քաշել ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանը
- Ստամբուլում Արարատ Միրզոյանի մասնակցությամբ մեկնարկել է «3+3» հարթակի երրորդ հանդիպումը
- Էրդողանի հանդիպումը «3+3» ձևաչափի ԱԳ նախարարների հետ լրատվամիջոցների համար փակ կլինի
- Միրզոյանը Ստամբուլում կմասնակցի «3+3» տարածաշրջանային հանդիպմանը․ ԱԳՆ
- Մանրամասներ՝ Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ, որին մասնակցելու է նաև Արարատ Միրզոյանը
- «3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է. Զախարովա
- Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի հանդիպմանը
- Արարատ Միրզոյանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով երրորդ հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան