Որպես անհետ կորած որոնվող կինը հայտնաբերվել է
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարակած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ի երեկոյան Աստղիկ Կարապետյանը Արարատի մարզում հայտնաբերվել և ներկայացվել է Շենգավիթի բաժին:
Հոկտեմբերի 17-ին ոստիկանությունը հայտարարել էր, որ Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: