«Հրապարակ». Միայն ձախողման փաստեր ենք տեսնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արտաքին քաղաքականության մեջ ձախողում` ձախողման հետևից արձանագրող իշխանությունը հպարտանում է ներքաղաքական հաջողություններով, սակայն մենք միայն ձախողման փաստեր ենք տեսնում:
Մեկօրյա անձրևի արդյունքում, ճիշտ է՝ փողոցներով գետեր չհոսեցին․ անձրևը հորդառատ չէր, բայց Կոնսերվատորիայի շենքը հեղեղվել է, և ռեկտորը կատաստրոֆիկ է որակում վիճակը` թանկ գործիքներ են վնասվել: Բուհի` 1 տարի ընթացող շինարարությունը չի ավարտվել, և մասնաշենքն ուղղակի տանիք չունի:
Հաղթանակ թաղամասից էլ մեր ընթերցողը գրում է, որ 6 ամսից ավելի քանդել են բոլոր փողոցները` նոր ջրագիծ անցկացնելու համար: Ջրագիծը 3 ամիս առաջ անցկացրել են, փողոցները մոռացել են նորոգել, և կես մետրանոց փոսեր են առաջացել, որի մեջ եթե մեքենա է ընկնում, ապա ամբողջությամբ նորոգման ենթակա է դառնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին