ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի թանկացումը չի տարածվի արցախցիների վրա
Հ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրք վճարում են բոլորը՝ անկախ ազգությունից, հայերի կամ սփյուռքահայերի համար հատուկ բացառություն նախատեսված չէ։
«Փաստինֆո» -ին ասել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ տարբերակված մոտեցում կա, թերեւս, միայն արցախցիների նկատմամբ. «նրանց դեպքն ուրիշ է, բռնի տեղահանված են, ունեն փախստականի կարգավիճակին հավասար կարգավիճակ, նրանց տրված է ԺՊՎ՝ Հայաստանի Հանրապետության կողմից, որպես պաշտպանող երկիր»։
Այդ փաստաթուղթը, ըստ Ն.Դավթյանի, նրանց պաշտպանում է ճամփորդելիս, որպեսզի անձը, որևէ երկրի սահման հատելիս, պաշտպանված լինի Ադրբեջան արտահանձնվելու վտանգից։ Բացի այդ՝ արցախցիներին ՀՀ քաղաքացիություն տրվում է առանց տուրքի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան