19:45 19/10/2024 Հայաստան

Հայաստանում կտրուկ ավելացել են վարակիչ և մակաբուծային հիվանդությունների հետևանքով մահվան դեպքերը

Այս տարի Հայաստանում մահվան դեպքերն ավելացել են 4.9 տոկոսով։ Նման տվյալներ Panorama.am-ին տրամադրեցին Ազգային վիճակագրական կոմիտեից՝ մանրամասնելով, որ 2024-ի առաջին ութ ամիսների ընթացքում Հայաստանում մահացել է 17 213 մարդ,  2023-ի հունվար-օգոստոսին  գրանցվել էր մահվան 16 409։

Մահվան պատճառների թվում առաջինը շարունակում  են  մնալ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները։ Այս տարի դրանք 9 208 մարդու մահվան պատճառ են դարձել, նախորդ տարի՝ 8 720 մարդու։

66.7 տոկոսով ավելացել են այն դեպքերը, երբ վարակիչ և մակաբուծային հիվանդությունները դարձել են մահվան պատճառ։ Այդ հիվանդությունների հետևանքով առաջին ութ ամիսների ընթացքում մահացել է 155 մարդ, անցած տարի՝ 93 մարդ։

Մոտ 16 տոկոսով ավելացել են այն դեպքերը, երբ մահը վրա է հասել մարսողական օրգանների հիվանդությունների հետևանքով։ Այս տարվա հունվար-օգոստոսին այդ պատճառով մահվան 902 դեպք է գրանցվել, անցած տարի՝ 778։

Ավելացել են նաև շնչառական օրգանների հիվանդությունների հետևանքով մահվան դեպքերը (10.6 տոկոս): 22.7 տոկոսով ավելացել են սպիդի հետևանքով մահվան դեպքերը։ Այս տարի 27 մարդ է մահացել հիվանդության հեևանքով, անցած տարի՝ 22։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}