Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի դուռը «Զոդի կամրջի» վրա բացվել է և 2 երեխան ու ծնողը դուրս են ընկել
Հոկտեմբերի 20-ին, ժամըամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արարատի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 երեխա և 1 կին։
«Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները սովորում են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 116 դպրոցում և «Temsa» մակնիշի ավտոբուսով երեխաները ուսուցիչների և մի քանի ծնողների հետ Նորավաանքից վերադառնում էին Երևան ու Արարատի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ավտոբուսի դուռը բացվել է և 3 հոգին հայտնվել են դրսում։
Զանգահարել են «Արարատ» բժշկական կենտրոն և «Արարատ» բժշկական կենտրոնից օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին տեղափոխել է հիվանդանոց։ Ավտոբուսը նույնպես մեկնել է հիվանդանոց։Վիրավորներն «Արարատ» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել ու նրանց տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ավտոբուսը 36-տեղանոց է, իսկ այդ պահին ավտոբուսում եղել է 32 ուղևոր»,- հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկները պայքարում են խոշոր ավտովթարից տուժած քաղաքացիների կյանքերի համար
- Քանի՞ երեխա պիտի զnհվի ձեր փնթի աշխատանքի արդյունքում. ավտովթարից մաhացած երեխայի մորաքույր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին