Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. Երջանիկ Ղազարյան
«Հայ-ռուսական հարաբերությունները միշտ փորձել է խարխլել Արևմուտքը, ով դրան մասնակցել է Արևմուտքի ծառան է»,-Երևանի բերդի գրավման 197-ամյակին նվիրված տոնական երթի ժամանակ հայտարարեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը՝ հիշեցնելով որ այդ հարաբերությունները սկսել են վատանալ 2018 թվականից հետո։
Նա նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը գոհացուցիչ չէ, գնում է դեպի անկում և այն գործող իշխանություններն են օր-օրի վատացնում։
«Բայց հայամետ ուժերի խնդիրն է, ովքեր գտնում են, որ ՀՀ-ի ապագան, անվտանգությունը ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ ունենալն է, ոչ թե միայն եղածը պահելը, այլ ավելի զարգացնելը բոլոր ուղղություններով»,-հայտարարեց Ղազարյանը։
Անդրադառնալով օրվա խորհրդին ՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն ասաց. «Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ» ։
Նա տեղեկացրեց, որ երթի ընթացքում ծաղկեպսակ են դրել ամրոցի ազատագրման գործում մեծ ներդրում ունեցած գեներալ Իվան Պասկևիչի կիսանդրու մոտ, որից հետո հավաքվել են Ստեփան Շահումյանի արձանի հարակից տարածքում, որից հետո կանցկացվի տոնական միջոցառում՝ նվիրված հայ-ռուսական բարեկամության պատմությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին