Խնդիրը ոչ միայն այստեղից Ռուսաստանին տշել, հանելն է, այլ թույլ չտալ, որ հին տերը գա.Սերգեյ Շաքարյանց
Աշխարհաքաղաքական գլոբալ ձևափոխությունների շրջանակներում ինչ տրամաբանություն ունեն Անդրկովկասում ծավալվող գործընթացները։ ՀՀ գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը որ շահերի համատեքստում է։ Այս հարցի շուրջ «Panorama-հարցազրույց»-ի տաղավարում իր կարծիքը հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև.
●Երբ դուք, ուզած-չուզած նստում եք այդ ասեղի վրա, թմրադեղային ասեղի՝ Արևմուտքից եկած փողի, ծախվում եք վերջում։ Իհարկե ծախվում եք, որովհետև այն նույն բանն է՝ առևտուրը, քաղաքական պոռնկությունը։ Ինչ տարբերություն, թե ինչ եղանակով է կատարվում ուրիշին ծախվելու, թշնամուն ծախվելու գործընթացը, ինձ համար տարբերություն չկա։
●Խնդիրը ոչ միայն այստեղից Ռուսաստանին տշել, հանելն է, այլ թույլ չտալ, որ հին տերը՝ Իրանը, գա ու ասի. «Ըստ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի, եթե Ռուսաստա՛ն, դու այստեղ չես, ապա այն իմն է»։ Որովհետև Անդրկովկասի վերաբերյալ միայն այդ երկու պայմանագրերն են որոշում բոլոր հարցերը»։
●Այնտեղ օսմանցիների, թուրքերի անունները չկան, որովհետև երկու պատերազմը եղել է ռուս-պարսկական, այլ ոչ թե ռուս-արևմտյան կամ ռուց-թուրքական։ Այ դրա հետ չեն ուզում հաշտվել, ոչ սիոնիստները, ոչ թուրքերը, ոչ հավաքական առումով Արևմուտքը։ Բայց ինձ թվում է, որ և՛Ռուսաստանը և Պարսկաստանը հենց այս դաշնագիրը ստորագրեցին, կստիպեն բոլորին, այդ թվում երևանյան տականքներին, որոնք ծառայում են արտատարածաշրջանային ուժերին, խոստովանել՝ «Պարտվել ենք, մի գնդակահարեք»։
●Գերխնդիրը ինչքան հնարավոր է, թեկուզ՝ մեկ վայրկյան շուտ ազատվել անգլոսաքսերի, սիոնիստների և պանթյուրքիստների դրածոներից, խամաճիկներից։ Կա էդ շերտը, որ ամեն ինչի պատրաստ է։ Ասում են՝ փողը հոտ չոնի, փող է էլի, ինչ տարբերություն, թե ինչպես եմ վաստակել։ Էս մարդիկ պատրաստ են հանուն իրենց ստամոքսաաղիքային տրակտի աշխատանքի ամեն ինչ ծախել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ուզո՞ւմ եք, որ իրանական ռումբերը սկսեն պայթել «15-ի կռուգում» կամ Ավան-Առինջի Պենտագոնի լաբորատորիայո՞ւմ. Սերգեյ Շաքարյանց
- Տագնապալի ռազմավարական պատկերը ստանալով հասկանում ենք, որ այստեղ անպայման պատերազմ լինելու է. Սերգեյ Շաքարյանց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան