Կառավարության անունից վստահեցնում եմ, որ պետությունը մշտապես գյուղացու կողքին է. Գևորգ Պապոյան
Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորանք է հղել, որում ասվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր գյուղատնտեսության աշխատողի օրն է, և ես սրտանց շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին այս տոնի առթիվ: Գյուղատնտեսների անմնացորդ նվիրումն ու աշխատասիրությունը մեր ազգի պարենային անվտանգության և տնտեսական կայունության հիմնաքարերն են։
Ոլորտի առջև ծառացած որոշ մարտահրավերների պատճառով գյուղացու նվիրումը միշտ չէ, որ արդարացնում է սպասումները, բայց նրանց ներդրումներն անգնահատելի են և երբևէ աննկատ չեն մնում։
ՀՀ կառավարության անունից վստահեցնում եմ, որ պետությունը մշտապես գյուղացու կողքին է, և պետական աջակցության առանձին ծրագրերի իրականացման միջոցով ՀՀ կառավարությունը շարունակական աշխատանքներ է տանում ոլորտի առաջմղման, ենթակառուցվածքների բարելավման, գյուղի ու գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրության ու գրավչության բարձրացման ուղղությամբ։
Տեղին է նշել, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, և վերջին տարիների միջին ցուցանիշներով, հենց այս ոլորտում է ձևավորվում երկրի համախառն ներքին արդյունքի գրեթե 9 տոկոսը, իսկ գյուղատնտեսական մթերքների վերամշակող արդյունաբերության հետ մեկտեղ ագրոպարենային ոլորտի մասնաբաժինը այդ ցուցանիշը գերազանցում է ավելի քան 2 անգամ։ Ընդհանուր առմամբ, մեր երկրում գյուղատնտեսական համախառն արտադրանքի տարեկան ծավալները կազմում են շուրջ 1 տրիլիոն դրամ»։
Հարակից հրապարակումներ`
- 2018-2023 թվականներին գյուղատնտեսությունը կրճատվել է 16.2%-ով.Աղասի Թավադյան
- Անպատասխանատվության և անլրջության արդյունքում այսօր տուժում է գյուղացին և գյուղատնտեսությունը. Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին