Խաչանովը՝ Ալմաթիի մրցաշարի հաղթող
Համաշխարհային դասակարգման աղյուսակում 26-րդ տեղը զբաղեցնող հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դարձել է Ալմաթիում (Ղազախստան) անցկացվող ATP-250 կարգի մրցաշարի հաղթող։ Եզրափակիչ խաղում նա երեք սեթում հաղթել է կանադացի Գաբրիել Դիալոյին 6:2, 5:7, 6:3 հաշվով:
Հիշեցնենք, որ փետրվարին Խաչանովը հաղթել էր Դոհայում (Քաթար) ATP-250 մրցաշարում։
Վերջին անգամ Խաչանովը մեկ մրցաշրջանում ATP-ի երկու կամ ավելի մրցաշարերում հաղթել էր 2018 թվականին (Մարսել, Մոսկվա, Փարիզ):
Ալմաթիի մրցաշարում հաղթելով՝ 28-ամյա Կարեն Խաչանովն իր կարիերայի ընթացքում նվաճեց իր յոթերորդ տիտղոսը: Այս հաղթանակից հետո Խաչանովը կբարձրանա երկու հորիզոնականով և կդառնա աշխարհի 24-րդ ռակետը։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինի մրցաշարի երկրորդ շրջան
- Կարեն Խաչանովը դուրս է եկել Ցինցինատիում անցկացվող Masters շարքի մրցաշարի երկրորդ շրջան
- Կարեն Խաչանովը չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին
- Մոնտե Կառլո․ Կարեն Խաչանովը հաղթել է Մեդվեդևին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
- Կարեն Խաչանովը՝ Դոհայի մրցաշարի հաղթող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան