Մոլդովայում կայացել են եվրաինտեգրման հանրաքվեն և նախագահի ընտրությունները
Մոլդովայի եվրաինտեգրման հարցով հանրաքվեի մասնակիցների թիվը ժամը 18:00-ի դրությամբ գերազանցել է 42%-ը։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ճեպազրույցում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Անժելա Կարամանը։
«Ժամը 18:00-ի դրությամբ (համընկնում է Մոսկվայի ժամանակով-Խմբ.) հանրաքվեին մասնակցել է 1.228.650 ընտրող, որը կազմել է 42.44%-ը, տեղական օրենսդրությամբ նախագահական ընտրությունները և հանրաքվեն կարող են համարվել կայացած, եթե մասնակցել են ցուցակներում ընդգրկված ընտրողների մեկ երրորդը»,-ասել է նա։
Կարամանը հավելել է, որ ընտրական գործընթացն ընթանում է առանց լուրջ միջադեպերի։ Նա նաև ասել է, որ ակտիվ մասնակցությունը ցույց է տալիս, որ քաղաքացիները լրջորեն են վերաբերվում քվեարկության գործընթացին։
Մոլդովայում կիրակի անցկացվում են նախագահական ընտրություններ, հանրապետության ղեկավարն ընտրվում է չորս տարի ժամկետով։ Այդ օրը նաև անցկացվում է հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները պետք է պատասխանեն հարցին՝ «Դուք աջակցո՞ւմ եք Սահմանադրության փոփոխությանը, որպեսզի Մոլդովայի Հանրապետությունը միանա Եվրամիությանը»: Որպեսզի երկու իրադարձություններն էլ վավեր համարվեն, դրանցից յուրաքանչյուրին մասնակցությունը պետք է գերազանցի 33,3%-ը։ Նախագահական ընտրություններին մինչև ժամը 19:00-ն մասնակցությունն արդեն գերազանցել է 48,5%-ը։ Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 21:00-ին.
Մոլդովայում քվեարկության առաջին ժամերից հայտնի դարձավ դրա անցկացման ընթացքում բազմաթիվ խախտումների մասին։ Ինչպես երեկոյան պարզաբանեց ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը, քաղաքական ուժերն արձանագրել են ավելի քան 200 խախտում, այդ թվում՝ ապօրինի քարոզչություն, ճնշումներ ընտրողների վրա, ոստիկանության ներկայություն ընտրատեղամասերում, ԵՄ խորհրդանիշների օգտագործում, քվեաթերթիկների վնասում և լուսանկարում։ Նրանք պարզաբանել են, որ դա տեղի է ունենում ողջ հանրապետությունում, ինչպես նաև արտերկրի ընտրատեղամասերում։
Հարակից հրապարակումներ`
- Մոլդովայի իշխանություններն արգելափակել են «ՌԻԱ նովոստի»-ի կայքը
- Ֆրանսիացի նախարարն ասել է, թե ինչու է այցելում հենց Մոլդովա ու Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան