Պռոշյան գյուղում «Chevrolet»-ով վթարի ենթարկված 32-ամյա կինը, գիտակցության չգալով, մահացել է
Հոկտեմբերի 20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Մ.-ն։ Վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել երեկ՝ հոկտեմբերի 19-ին՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո։
«ոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Մ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանը, առաջ ընթացել, բախվել ծառին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել «Լահմաջո» գովազդային ցուցանակի մոտ։Վթարի հետևանքով Մարիամ Մ.-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Զավեն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության էին հասել քաղաքացիները, նշված «Լահմաջո» օբյեկտի աշխատակիցները։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ»,- հայտնում է shamshyan.com-ը։