«Մենք մեր երկրի սահմանները շատ լավ գիտենք». Hayat Project-ի համերգին հնչեց «Ես Քո Արցախն եմ, Դու Իմ Հայաստանը» երգի նոր տարբերակը
Մարզահամերգային համալիրում նախօրեին կայացած «Hayat Project»-ի մեծ համերգի ժամանակ խումբը կատարեց «Ես Քո Արցախն եմ, Դու Իմ Հայաստանը» երգի նոր տարբերակը, որում հնչում են Հայաստանի արդեն բոլոր քաղաքների անունները։
«Երգի մասին շատ քիչ բողոքներից ամենացայտունն այն էր, որ Հայաստանի ոչ բոլոր քաղաքները կան երգի մեջ։ Այսօր լսելու եք երգի նոր տարբերակը, որտեղ կան բոլոր քաղաքները, մեր երկրի բոլոր քաղաքները, որովհետև մենք մեր երկրի բոլոր քաղաքները շատ լավ գիտենք, մենք մեր երկրի սահմանները շատ լավ գիտենք»,- համերգի ժամանակ հայտարարեց խմբի պրոդյուսեր, երգ հեղինակ Ռուբեն Մխիթարյանը։
Այնուհետև Մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում մեկ րոպե լռություն էր՝ ի հիշատակ հանուն հայրենիքի զոհվածների։
«Մենք կանգնում ենք ոտքի ու լռում ենք։ Բայց մի պահ պատկերացրեք՝ 18-20 տարեկան տղամարդ տղերքը, երբ ինքնաձիգը ձեռքները կանգնած են եղել թշնամու դիմաց, նրանք հաստատ լուռ չեն եղել, նրանք գոռացել են, նրանց աչքերը գոռացել է, նրանց հոգին ու սրտը գոռացել է՝ «Ես իմ անուշ Հայաստանի արևամահամ բառն եմ սիրում,... »,- ասաց Մխիթարյանն ու արտասանեց Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» հայտնի բանաստեղծությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան