Վրաստանի նախագահը ընտրություններից մեկ շաբաթ առաջ դիմել է ժողովրդին
Վրաստանի քաղաքացիները պետք է առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկեն չորս եվրոպամետ ընդդիմադիր կոալիցիաներից մեկի օգտին։ Newsgeorgia-ն տեղեկացնում է, որ նման հայտարարություն է արելՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով, խոսքը «Լելո-Հզոր Վրաստան», «Միասնություն-Ազգային շարժում», «Կոալիցիա հանուն փոփոխությունների» և «Գախարիա-Վրաստանի համար» դաշինքների մասին է։
«Ցանկացած ձայն, որը կտրվի այս չորս կուսակցություններին, մեզ կտանի դեպի Եվրոպա, այս ձայների ամբողջությունը մեզ կտանի դեպի Եվրոպա։ Դուք ընտրեք, թե որն է լավագույնը ձեզ համար։ Բոլորը՝ չորս կուսակցությունները ինձ հետ միասին՝ որպես խարտիայի երաշխավոր և նախաձեռնող, մենք կգնանք այս ճանապարհով»,-նշել է Զուրաբիշվիլին։
Նա հավելել է, որ խոսքը իր նախաձեռնած «Վրացական խարտիայի» մասին է՝ հանրապետության եվրաինտեգրման համար անհրաժեշտ փոփոխությունների նախագիծը, որը ստորագրել են ընդդիմադիր կոալիցիաները։ Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Բրյուսելում աջակցում են իր ծրագրին։
Վրաստանում ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին։ Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը քվեարկությունը չափազանց կարևոր է համարում երկրի համար։ Իշխանությունների տեսանկյունից վրացիները ընտրություն են կատարելու երկիրը փորձադաշտի վերածելու և խաղաղության միջև։
Հարակից հրապարակումներ`
- Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանը ղեկավարում է «ռուսական կառավարությունը»
- Զուրաբիշվիլին հայտարարել է երկրորդ ժամկետով առաջադրվելու պատրաստակամության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան