«Mercedes»-ի ու «Opel»-ի բախման հետևանքով կա 9 վիրավոր, որից 5-ը՝ երեխաներ են
Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:15-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ազատան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mercedes» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով 9 հոգի, որից 5-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի՝ Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկները պայքարում են խոշոր ավտովթարից տուժած քաղաքացիների կյանքերի համար
- Քանի՞ երեխա պիտի զnհվի ձեր փնթի աշխատանքի արդյունքում. ավտովթարից մաhացած երեխայի մորաքույր
- ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Գազել»-ի՝ ողբերգական ելքով վթարի վերաբերյալ