Ակբա բանկը տեղաբաշխում է 11% և 6% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 15.000.000 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 5.000.000.000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Բանկը տեղաբաշխելու է 150.000 (հարյուր հիսուն հազար) դոլարային և 50.000 (հիսուն հազար) դրամային պարտատոմս։
Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունն ԱՄՆ դոլարի դեպքում 6% է, ՀՀ դրամի դեպքում՝ 11%։
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 60 ամիս է, տեղաբաշխումը մեկնարկելու է 2024 թվականի հոկտեմբերի 21-ին և տևելու է մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ։
ՀՀ դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝
• Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
• Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝
• Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
• Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Հարակից հրապարակումներ`
- AI Conf 2024-ին Ակբան ներկայացրել է արհեստական բանականության ոլորտում իր ձեռքբերումները
- Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցով
- Ակբա բանկը խթանում է Հայաստանում էներգաարդյունավետության զարգացումը
- Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney