Քաղաքական 11:51 21/10/2024 Հայաստան

Հայաստանի իշխանությունները չպետք է համաձայնվեն պաշտոնական Բաքվի այս և համանման պահանջներին. Ակցիա ԱԳՆ դիմաց

Այսօր ԱԳ նախարարության շենքի դիմաց ակցիայի ընթացքում արցախյան վեց տասնյակ ՀԿ-ներ  ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին ուղղված դիմումի պատճենը փոխանցել են ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին։

Արցախի հասարակական կազմակերպությունները հիշեցնում են Արցախի ժողովրդի իրավունքների ողջ համալիրը պաշտպանելու Հայաստանի իրավունքի ու պարտականությունների մասին, ինչպես նաև զգուշացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացմանն ուղղված քայլերից, որոնք Հայաստանին կզրկեն Արցախի քաղաքացիների կենսական իրավունքները և Հայաստանի Հանրապետության պետական շահերը պաշտպանելու միջազգայնորեն ճանաչված իրավունքներից։

Նամակում ասված է.

«Պարոն նախարար:

2024 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության քաղաքացիական հասարակության ավելի քան 50 կազմակերպություններ Ուղերձ են հղել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Գործող նախագահ պարոն Յան Բորգին:

Այդ Ուղերձի պատճենն ուղարկում ենք Ձեզ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարի:

Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը բավարար իրավունքներ և պարտավորություններ ունի Արցախի Հանրապետության քաղաքացիների հավաքական ու անհատական հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում ընդունված փաստաթղթերում:

Ադրբեջանի ղեկավարությունը չի դադարեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի լուծարման փորձերը: Իր ապօրինի նկրտումներին իրավազորություն հաղորդելու նպատակով ադրբեջանական կողմը Հայաստանից լկտիաբար պահանջում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման խնդրանքով:

Կարևոր ենք համարում նշել, որ Հայաստանի իշխանությունները չպետք է համաձայնվեն պաշտոնական Բաքվի այս և համանման պահանջներին, քանի որ դրանց ընդունումը ոչ միայն նվաստացուցիչ է հայ ժողովրդի համար, այլև Հայաստանին զրկելու է Արցախի քաղաքացիների կենսականորեն կարևոր շահերի ու իրավունքների և ՀՀ պետական շահերի պաշտպանության հարցում միջազգայնորեն ճանաչված ռազմավարական նշանակության մեխանիզմից:
ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժեք իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին: Ավելին՝ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձևերով Հայաստանն օժտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոշակի գործառույթներով: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի ապօրինի զավթման փաստը, էթնիկ զտումը և բնիկ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններն ամենևին էլ չեն նշանակում, որ խաղաղության միջազգային համաժողովում Լեռնային Ղարաբաղի իրավաքաղաքական կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցը փակված է:

Խիստ դատապարտելի ու կործանարար համարելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը և դրանից բխած գործողությունները՝ այժմ էլ արձանագրում ենք, որ ԵԱՀԿ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում ստանձնած միջազգային պարտավորություններից Հայաստանի իշխանությունների արդեն ֆորմալ հրաժարումը բացարձակապես հիմնազուրկ ու խիստ վտանգավոր է: Ավելին՝ այն խթանում է ՀՀ-ի նկատմամբ Բաքվի վարչակարգի անհիմն հավակնությունները:

Վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները պետք է սկզբունքորեն և հետևողականորեն հետամուտ լինեն ՀՀ կառավարության դատական հայցերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարմանը:

Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի բռնատեղահանված բնակչությանն ընդունած երկիր, իրավունք ունի և պարտավոր է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ջանքեր գործադրել Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիք հավաքական, անվտանգ, արժանապատիվ ու կայուն վերադարձի և կյանքի, Արցախի հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության պաշտպանության, ադրբեջանական գերության մեջ ապօրինի պահվող անձանց ազատման, ինչպես նաև մեր քաղաքացիների մասնավոր ու հանրային սեփականության պահպանության ու պաշտպանության ուղղությամբ:

Հարկ է ընդգծել նաև, որ առանց հայ-ադրբեջանական հակամարտության հիմնական հարցերի (այդ թվում՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, անվտանգության ու իրավունքների երաշխավորման, Արցախի միջազգային կարգավիճակի որոշման) հասցեագրման՝ անհնար է պատկերացնել որևէ տևական, արդար ու արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում: Ուստի, հայ-ադրբեջանական բանակցություններում այս և մի շարք այլ կարևորագույն հիմնախնդիրների դիտավորյալ անտեսումը չի կարող իրավաչափ ու արդյունավետ հիմքեր ձևավորել կայուն, արդար ու արժանապատիվ խաղաղության համար»։

Նամակի ներքո ստորագրել են՝


1. «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ
2. «Մտքի ուժ» գիտական ՀԿ
3.  «Ասկերանի զարգացման կենտրոն» ՀԿ
4. «Հանուն Հադրութի» ՀԿ
5.  «Դիզակ Արտ» մշակութային ՀԿ
6. «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
7. «Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ
8. «Արմատ և սաղարթ» ՀԿ
9. «Մայրություն» ՀԿ
10. «Երիտասարդ իրավաբաններ» ՀԿ
11. «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ
12. «Զարգացում» ՀԿ
13. «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» ՀԿ
14. «Կին փախստականների միություն» ՀԿ
15. «Արցախի ժուռնալիստների միություն» ՀԿ
16. «Արցախի պահեստազորի սպաների միավորում» ՀԿ
17. «Արցախի կույրերի միավորում» ՀԿ
18.  «Արցախի նկարիչների միություն» ՀԿ
19. «Երիտասարդական հասարակական հետազոտությունների կենտրոն»  ՀԿ
20. «Էկո Արցախ» ՀԿ
21. «Արցախի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդ» ՀԿ
22. «Միասնական Հայաստան» հայրենասիրական ՀԿ
23.  “Արցախի Արվեստագործների միություն” ՀԿ 
24. «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
25. «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ
26. Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն ՀԿ
27. «Վիրավոր ազատամարտիկների միավորում» սոցիալ-իրավական ՀԿ
28. «Կռունկ» արցախահայության իրավունքների պաշտպանության ՀԿ
29. «Արցախի մայրերի աջակցության կենտրոն» ՀԿ
30. «Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության ծառայություն» ՀԿ
31. «Մեր տուն Արցախ» ՀԿ
32. Բռնի տեղահանված արցախահայերի արհմիություն
33. «Արցախի Ժողովրդավարական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ
34. «Կրթական, հոգեբանական աջակցություն» ՀԿ
35. «Երկխոսության կամուրջ» ՀԿ
36. «Արցախի արծիվներ» ՀԿ
37. «Իմ իրավունքը» քաղաքացիական շարժում
38. ՕՕ «Ավանդական քիքբոքսինգի ֆեդերացիա» ՀԿ
39. «Արցախի դիվանագետների միություն» հասարակական նախաձեռնություն
40. «Հավասար հնարավորությունների հայրենիք» հասարակական շարժում
41. ԼՂՀ մարզական տուրիզմի ֆեդերացիա
42. Խուլ ու համրերի հասարակություն
43. «Հանգանակ» ԲՀԿ
44. «Արցախից Արցախ» տեղեկատվական, վերլուծական, հետախուզական,      իրավապաշտպան կենտրոն ՀԿ
45. «Վիտա» ՀԿ
46. «Արցախի միություն» ՀԿ
47. «Առաջ արցախ» ՀԿ
48. «Դիզակ» թերթ 
49. «ԳԵՆ»  նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
50. ԼՂՀ փախստականների միություն
51. «Արցախից տեղահանված արցախցիների» ՀԿ
52. “ՄեդիաՍտեփ” ՀԿ
53. Ստեփանակերտի մամուլի ակումբ ՀԿ
54. Ազգային Արցախ ՀԿ
55. «Վերածնված հայրենիք»  ՀԿ
56. «Ավագների Խորհոըրդ»  ՀԿ
57. Արցախի գրողների միություն ՀԿ
58. Արցախի երիտասարդների զարգացման կենտրոն ՀԿ
59. «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն»
60. Արցախի պառլամենտականների ասոցիացիա
61. <<ԼՂՀ խուլերի միավորում>> ՀԿ
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:56
Մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագրի 2-րդ փուլը
ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կտրուկ գործողությունների փուլն է սկսվում. FAF-ը պահանջում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը
Արմեն Մելիքբեկյանի հայտարարությունից հետո FAF-ի և հայկական բոլոր ֆան ակումբների ներկայացուցիչները հավաքվել են ՀՖՖ դիմաց ու վանկարկում են՝ հեռացիր, հեռացիր։
Աղբյուր` Panorama.am
15:35
Ով ինչ լծակ ունի, հիմա օգտագործում է , որ դառնա գլխավոր peace բրոքերը. Սերգեյ Մելքոնյան
«Իմ պատկերացմամբ, ԱՄՆ-ն ու ընդհանուր Արևմուտքը հիմա փորձում են մինչև ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները վերջնականացնեն խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
15:27
ՔՊ-ական պատգամավորները հաստատեցին սահմանազատման հանձնաժողովի գործունեության կանոնակարգը
«Ես հասկանում եմ մեկ բան, որ եթե մենք մեր պրոբլեմները չլուծենք, ոչ ոք չի լուծի,կամ կլուծի երրորդ երկիրը, իսկ այն ես համարում եմ...
Աղբյուր` Panorama.am
15:25
Քաղաքացիների հավանությանն է արաժանացել «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը
Ավարտվել է «Կասկադ» համալիրի արդիականացման ծրագրի մոտ մեկ ամիս տևած հանրային քվեարկության գործընթացը:  Երևանի...
Աղբյուր` Panorama.am
15:11
Ձյան պատճառով Սյունիքում 10 մարդատար և 3 բեռնատար ավտոմեքենաներ են արգելափակվել
Հոկտեմբերի 21-ին, ժամը 10:16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի...
Աղբյուր` Panorama.am
14:42
Առաջիկա ժամերին «Հայաստան» խմբակցությունը հանդես կգա հստակ հայտարարությամբ. Արծվիկ Մինասյան
«Այսօր ևս մեկ անգամ ապացույցներ տեսանք, որ այս ողջ գործընթացը, որն իրականացվել է, հստակ ուրվագծում է Հայաստանի գործող իշխանության...
Աղբյուր` Panorama.am
14:40
Ավարտին հասցրեք խաղաղության համաձայնագիրն այս տարի. Բայդենի նամակը Ալիևին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ ալիևին։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բայդենն Ալիևին խրախուսել է ավարտին հասցնել...
Աղբյուր` Panorama.am
14:03
Սեղմակն է սեղմվել. Ավտոբուսից երեք ուղևորների վայր ընկնելու դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնվել
Հոկտեմբերի 20-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Արարատի մարզում՝ ՈԿՖ...
Աղբյուր` Panorama.am
13:46
Իրանը մտադիր չէ զանգվածային ոչնչացման զենք կիրառել
Իրանը վերահաստատում է իր հավատարմությունը զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումից հրաժարվելու քաղաքականությանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:18
Երբ լեփ-լեցուն դահլիճը գիտի բոլոր երգերն անգիր ու պարում է 2 ժամ. Երևանում կայացավ Hayat project-ի մեծ համերգը
Ուրախ տրամադրություն, երգ, պար, անդադար ծափեր, մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ հանուն հայրենիքի զոհվածների։ Եվ այս ամենը մեկ վայրում՝...
Աղբյուր` Panorama.am
13:17
Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա
Երևանում հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
13:04
Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել«ԿամԱԶ»-ի սեփականատերերի կազմից
Գործարար Ռուբեն Վարդանյանն այլևս ըն դգրկված չէ «Ավտոինվեստ» ՍՊԸ-ի կապիտալում, եորտեղ ներկայացված էր  որպես...
Աղբյուր` Panorama.am
12:54
Երբ հարցը գնում է Ադրբեջանին տարածք զիջելու մասին՝ անգիր գիտեք, բայց Ջերմուկինը չգիտեք. Աննա Գրիգորյանը, Մհեր Գրիգորյանին
«Նույնիսկ միայն գլխավոր շտաբի քարտեզի վրա հղում տալը՝ կախված տեղանքից, մասշտաբից և բաց տեղերից, շատ բան չեմ ուզում ասել, բայց այսօ մեկ...
Աղբյուր` Panorama.am
12:36
Աջափնյակում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ունենալ 100 դրամներ. Կարևոր նորություն ավտոբուսից օգտվողների համար
Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու...
Աղբյուր` Panorama.am
12:23
Չունեմ մտավախություն, որ Ադրբեջանը չի վավերացնի ՀՀ-ի հետ սահմանազատման կանոնակարգը. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման գործընթացը սինխրոն էլ...
Աղբյուր` Panorama.am
12:21
Վահե Հովհաննիսյան. Դաշնակիցներ՝ նախ երկրի ներսում
«Մենք սխալմամբ կարծում ենք, թե մեր հիմնական վտանգը դրսից է, ուրիշ երկրից։ Մենք սրանով ճակատագրական սխալ ենք թույլ տալիս։ Բաց ենք թողնում...
Աղբյուր` Panorama.am
12:13
Կանոնակարգը բնավ այն իրավական հիմքը չէ, որի հիման վրա սահմանը վերականգնվելու է. Մհեր Գրիգորյան
«1/100.000 չափերով քարտեզի վրա մատիտի գիծը գետնի վրա ունի 100 մետր լայնություն։ Օպտիմիզացիայի իմաստը կայանում է նրանում, որ եթե դուք այսօր...
Աղբյուր` Panorama.am
12:07
Երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից. ՀՖՖ նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հայտարարություն է տարածել, նշելով, որ առկա է հրաժարականի պահանջ, որից երբևէ չի...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ռազմագիտության դասին հնչած կրակոցի գործով աշակերտը ճանաչվել է տուժող
Հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևանի թիվ 93 դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից «աջ...
Աղբյուր` Panorama.am
11:51
Հայաստանի իշխանությունները չպետք է համաձայնվեն պաշտոնական Բաքվի այս և համանման պահանջներին. Ակցիա ԱԳՆ դիմաց
Այսօր ԱԳ նախարարության շենքի դիմաց ակցիայի ընթացքում արցախյան վեց տասնյակ ՀԿ-ներ  ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին 2024 թվականի սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
11:27
Այս կոռուպցիան կարելի է կոչել միամիտներին այդ պրոցեսի մեջ ներքաշելու կոռուպցիա. Տիգրան Ավինյան
«Վերջին շրջանում մի նոր հետաքրքիր տեսակի կոռուպցիա է սկսել զարգանալ և որի մասին արդեն երրորդ դեպքն է, որ լսում եմ։ Այս կոռուպցիան կարելի է...
Աղբյուր` Panorama.am
11:19
Քաղաքագետ. Ահա այս դրվագը լիարժեք բացահայտում է քաղաքական երկու բևեռների տարբերությունը
«Չորս օր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած հանրային լսումների ընթացքում Սրբազան Պայքարի առաջնորգ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքն այն մասին,...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ջրօրհնեքի արարողություն Վիրահայոց թեմի Թբիլիսիի եկեղեցիներում
Հոկտեմբերի 20-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, կատարվել է Նորօրհնյալ Սրբալույս...
Աղբյուր` Panorama.am
10:58
Պետք է ինքս ինձ հավատամ, մինչև վերջին վայրկյանը պայքարեմ. Էլիդա Քոչարյանը` չեմպիոնական մենամարտի մասին
60 կգ քաշային բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։ Էլիդան առաջին հայ...
Աղբյուր` Panorama.am
10:44
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի ծախսերի ավելացման էս տեմպերով այդ բեռը չի կարողանա միայնակ տանել. Տիգրան Ավինյան
«Սիրելի երևանցինե՛ր, մոտավորապես 7.5 մլրդ դրամ Երևանի քաղաքապետարանն այս տարվա ընթացքում սուբսիդավորում է «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ով ինչ լծակ ունի, հիմա օգտագործում է , որ դառնա գլխավոր peace բրոքերը. Սերգեյ Մելքոնյան
15:42 21/10/2024

Ով ինչ լծակ ունի, հիմա օգտագործում է , որ դառնա գլխավոր peace բրոքերը. Սերգեյ Մելքոնյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}