Երբ հարցը գնում է Ադրբեջանին տարածք զիջելու մասին՝ անգիր գիտեք, բայց Ջերմուկինը չգիտեք. Աննա Գրիգորյանը, Մհեր Գրիգորյանին
«Նույնիսկ միայն գլխավոր շտաբի քարտեզի վրա հղում տալը՝ կախված տեղանքից, մասշտաբից և բաց տեղերից, շատ բան չեմ ուզում ասել, բայց այսօ մեկ քարտեզի վրա հղում տալը շատ ռիսկային կլինի, թե այս փուլում, թե որևէ այլ և այն է պատճառը, որ կանոնակարգում որևէ քարտեզի վրա հղում չենք տվել»-ԱԺ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցի քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա առաջարկեց, որ վերաբերելի քարտեզների մասին բաց քննարկումներ չանեն, քանի որ այն տակտիկական հարց է։
«Քարտեզներ՝ նշանակում է Խորհրդային Միության փլուզման ժամանակ իրավական հիմք և հենք ունեկցող պրոֆեսիոնալ տոպոգրաֆիկ քարտեզներ, որոնք իմպերատիվ են եղել երկու հանրապետությունների համար»,-ասաց Մհեր Գրիգորյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիոգրյանը նշեց, որ հայ մարդը վստահ չէ, որ կանոնակարգը հաստատելուց հետո սահմանազատման գործընթացում Հայաստանի օկուպացված տարածքներն արդյոք վերադարձվելու են, փոխարենը փոխվարճապետը նշում է, որ չգիտի այդ հարցի պատասխանը, բայց կանոնակարգը պետք է հաստատվի, որ սահմանազատման գործխընասը շարունակվի։
«Երբ հարցը գնում է Ադրբեջանին ինչ-որ տարածքներ զիջելու մասին՝ անգիր գիտեք, թե որ քարտեզն է՝ այն 1976 թվականի քարտեզն է, նույնն արել էք սյունիքում, հիմա հերթը հասել է Ջերմուկին, և հարցնում ենք, թե ո՞ր թվականի քարտեզով պետք է դուրս գան, ասում եք, թե այն դեռ պետք է քննարկվի և պետք է հասկանանք։ Տավուշից տարածքներ զիջելը հստակ է, բայց այդ նույն քարտեզով չի՞ երևում, որ Ջերմուկից պետք է դուրս գան, ես ինչ եք ասում, պարոն Գրիգորյան»,-ասաց Աննա Գրիգորյանը
Հարակից հրապարակումներ`
- Կանոնակարգը բնավ այն իրավական հիմքը չէ, որի հիման վրա սահմանը վերականգնվելու է. Մհեր Գրիգորյան
- ԱԺ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կքննարկի հոկտեմբերի 21-ի նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները