Քաղաքական 12:21 21/10/2024 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Դաշնակիցներ՝ նախ երկրի ներսում

«Մենք սխալմամբ կարծում ենք, թե մեր հիմնական վտանգը դրսից է, ուրիշ երկրից։ Մենք սրանով ճակատագրական սխալ ենք թույլ տալիս։ Բաց ենք թողնում ամենածանր պրոցեսը՝ պետության կազմաքանդումը ներսից»,-գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այսօրվա մեր անասնական բարքերը, համակեցության կանոնների բացակայությունը, ներքին ագրեսիան, անհատի և հասարակության անկումը, համատարած հուսալքությունը մեզ քանդում են ներսից, ու գալու է մի պահ, որ մեր պետությունը կազմաքանդելու համար արտաքին ագրեսիա պետք չի լինելու։ Հարևան պետությունները, ի տարբերություն մեզ, սա շատ լավ հասկանում են։

Մեզնից ուզում են ոչ թե զիջումներ, սահմանադրության փոփոխություն, ճանապարհ և այլն. մեզնից ուզում են ստանալ սպանված հասարակություն, անասնական հոտ, որն ամեն ինչ կտա ինքնակամ։ Ու նրանք այս հարցում արդեն ահագին ճանապարհ անցել են։

«Չկա «լիդերային» գիտակցումն այն բանի, որ հենց սա պետք է կասեցնել։ Բոլոր համակարգերում, սակայն, կան մարդիկ, ովքեր հասկանում են, թե ուր է տանում այս ընթացքը։
Ներքին այլասերումից, ներքին կազմաքանդումից պետք է սարսափել ու կասեցնել այդ ընթացքը։ Վստահ եմ՝ այդպես են մտածում ընդդիմադիր համակարգերում շատերը, պետական համակարգում՝ մի զգալի շերտ, ուժայիններում՝ նույնպես, նույնիսկ իշխանական թևում ոմանց մոտ կա այդ անհանգստությունը։ Սա ներքին երկխոսության հնարավորություն է ստեղծում։ Այս հնարավորությունը պետք է օգտագործել։

Իրավիճակը մեզ ուղղակի պարտադրում է դուրս գալ ստանդարտ մտածողության թակարդից։ Հիմա ստանդարտ լուծումներ չկան ու առաջիկայում չեն լինելու։ Պետք է պատրաստ լինել կարևոր հարցերի նայել այլ տեսանկյունից։ Սա պահանջում է զսպվածություն և սթափ միտք։ Սա պահանջում է միտք՝ առաջին հերթին։

Մեր երկիրը վերցնելու են՝ մեզ որպես հասարակություն ոչնչացնելուց հետո։ Այսօր մեր հասարակությունն արդեն ոչ մի բանից չի վիրավորվում։ Նորմալ, սոլիդ իշխանության պայմաններում, սակայն, ընդամենը մի քանի ամսում այդ վիճակը կփոխվի։ Ամոթ ու զարմանք կզգանք՝ գիտակցելով, թե ինչի էինք վերածվել։ Բայց որպեսզի ունենանք այդ նոր իշխանությունը, հասարակական փոփոխություններ են պետք։ Հավի- ձվի դիլեման է դառնում, բայց պետք է գոնե մինիմալ կետից սկսել։ Ի՞նչ անել, որպեսզի հասարակությունը նորից սովորի գոնե ամաչել և վիրավորվել։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ խոսքը անհատների մասին չէ, խոսքը հասարակության մասին է՝ իր յուրահատուկ կառուցվածքով, իր առանձին խմբերով, իր դրսևորումներով։ Ի՞նչ է պետք անել, որպեսզի հասարակությունն ամաչի և վիրավորվի իր հետ կատարվողից, պահանջի ու իրականացնի խոշոր փոփոխություններ։ Սա գոռալով չի լինելու, կոչերով չի լինելու, կիսատ-պռատ քայլերով չի լինելու։ Պետք է նախ հասկանալ՝ այդ հասարակությունն ինչ է։ Պետք է հասկանալ. եթե, ըստ սոցհարցումների, 75 տոկոսը չի վստահում ոչ մեկին, ապա արդյոք դա նշանակում է, որ 75 տոկոսը չի վստահում պետության ապագայի՞ն։

Պետք է հասկանալ՝ իրականում ի՞նչ տոկոս է կազմում «մեծարգոների ենթամշակույթը» , և էլ ուրիշ ի՞նչ ենթամշակույթներ կան։ Պետք է հասկանալ՝ ի՞նչը կազդի այդ խմբերի քնած զգացմունքների վրա, և արդյոք դրանք իրոք քնա՞ծ են, թե՞ մենք պարզապես նրանց չենք հասկանում։

Պետք է հասկանալ, թե իրականում հասարակության կազմաքանդման ո´ր աստիճանին ենք հասել, և մեր հանրային նյարդի ո´ր կետերն են դեռ կենդանի և պիտանի՝ հետն աշխատելու համար։

Հայ հասարակության քանդումից մինչև հայկական պետության քանդում գուցե նույնիսկ կես քայլ չէ։ Սա պետք է զգաստացնի բոլոր նորմալ մարդկանց, և եթե կան իշխանության մեջ այնպիսիք, որոնք չեն ուզում իրենց վրա վերցնել  պետության գերեզմանափորի դերը, պիտի օգտագործեն այսօրվա գուցե վերջին խաղաղ պահը՝ լուծումներ փնտրելու համար։ Իշխանության ներսում թե իշխանությունից դուրս, պետական համակարգում թե քաղհասարակության...
Ներքին հաշտության, երկիրը պահելու հարցի շուրջ ներքին երկխոսության, հանրային համաձայնության գաղափարը շատ կարևոր է՝ վատագույն սցենարներից խուսափելու համար»,-նշում է Հովհաննիսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}