Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հատնում են.
«Հոկտեմբերի 21-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այծեմնիկ Ուրարտուի փողոցի թիվ 62 հասցեում բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Գ․) բեռնաթափման ժամանակ հայտնվել է փոսորակի մեջ (մոտ 1 մ)։
Փրկարարները քարշակման միջոցով բեռնատարը դուրս են բերել փոսորակից»։
Հարակից հրապարակումներ`
- Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացուն, որին անմիջապես հոսպիտալացրել են
- Փրկարարները հայտնաբերել են Գեղարքունիքում մոլորված քաղաքացուն
- Փրկարարները «06»-ի միջից դուրս են բերել մարդկանց մոխրացած մարմինները