Հայատյացnւթյnւնը՝ Վրաստանում որպես քաղաքական գործիք
Վրաստանի իշխանական POSTV հեռուստաընկերության կողմից հրապարակված 40 վայրկյանանոց տեսանյութը, որը իր մեջ կրում էր հայատյացության տարրեր, բուռն քննարկման թեմա է դարձել, որին արձագանքել են նաև մի շարք կազմակերպության ներկայացուցիչներ:
Jnews-ի հաղորդմամբ, տարածված տեսանյությում երևում է, որ իշխանական POSTV հեռուստաընկերության լրագրողը հայատյաց հարցեր է ուղղում ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեին:
«Դուք ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- հարցով իշխանական մեդիայի լրագրողը փորձել է դիսկրեդիտացիայի ենթարկել քաղաքական գործչին՝ մեղադրելով նրան իր հայկական ծագումը թաքցնելու մեջ։
Չնայած լրագրողի խտրականություն պարունակող հարցերին, տեսանյութի տարածվելուց և քննարկումներից հետո քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեն «Երազանքի» փոխարեն հայ ազգից ներեղություն է խնդրել հայատյատության ալիքի համար:
Կատարվածին անդրադարձել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին և արձագանքելով իշխանական POSTV հեռուստաընկերության հայատյաց տեսանյութին գրել է․ «Չնայած այն բանին, որ ԶԼՄ-ների հիմնական գործառույթը հարցեր տալն է, սակայն այն չպետք է լինի խտրական: Կարևոր չէ, թե որ էթնիկ խմբին է պատկանում Վրաստանի քաղաքացին: Սահմանադրությամբ ու օրենքով մենք բոլորս հավասար ենք»։
Հանրային պաշտպանին կից Հանդուրժողականության կենտրոնը և Էթնիկ փոքրամասնությունների խորհուրդը ևս արձագանքել են կառավարական քարոզչական POSTV-ի տարածած տեսանյութին և նրանց գնահատմամբ՝ սա հայաֆոբ կեցվածքով և քաղաքական պայքարի կեղտոտ մեթոդով քաղաքական շահարկում է։
Այս հարցի շուրջ Jnews-ը զրուցել է նաև «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանի հետ, ով, գնահատելով իրավիճակը, նշել է, որ իշխանությունը, իրեն կից ԶԼՄ-ների, պատգամավորների և կեղծ ֆեյսբուքյան էջերի միջոցով ակտիվորեն տարածում է հայատյացություն և դա օգտագործում է որպես միջոց ընդդիմադիր արևմտամետ առաջնորդների դեմ։
Ըստ նրա, հայ հասարակությունը շատ ավելի ակտիվ պետք է պատասխանի այսպիսի դեպքերին և հստակ ընդգծի իր դիրքորոշումը:
«Այս ընտրությունները ցույց են տալիս, որ հայ համայնքն ունի ներգրավվածության և ներկայացուցչության լուրջ խնդիր, կարելի է ասել, որ հատկապես ընդդիմադիր դաշտում հայ ակտիվ քաղաքական գործիչներ չեն երևում և դրա անհրաժեշտությունը կա, որովհետև քաղաքական գործիչները ի վերջո պետք է օրակարգում դնեն այս և այլ հարցեր»,- նշել է նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները