Ավարտին հասցրեք խաղաղության համաձայնագիրն այս տարի. Բայդենի նամակը Ալիևին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ ալիևին։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բայդենն Ալիևին խրախուսել է ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրն այս տարվա ընթացքում։
Նամակում մասնավորապես ասված է.
«Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը, որը վերջ կտա դարավոր հակամարտությանը։
Խաղաղության համաձայնագիրը ոչ միայն կապահովի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ներդրումների և կապի ավելացման համար:
Քանի որ COP29-ի հետ կապված աշխարհի ուշադրությունը սևեռվում է դեպի Բաքուն, դուք եզակի հնարավորություն ունեք համաշխարհային լսարանի առջև ցույց տալու ձեր նվիրվածությունը խաղաղությանը։
Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի ստեղծագործական մոտեցում և փոխզիջում բոլոր կողմերից: Բայց վստահ եմ, որ դուք կխիզախեք, և ես խրախուսում եմ ձեզ այս տարի ավարտին հասցնեք համաձայնագին այս տարի։
Ուզում եմ՝ իմանաք, որ ես հանձնառու եմ աջակցել այս գործին: Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն: Ես խնդրել եմ Եվրոպայի գծով իմ ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին ներկայացնել ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ կլինենք ձեռնարկել, ինչպես նաև ստանալ ձեր կարծիքը Հայաստանի հետ քննարկումների վերաբերյալ»։