ՔՊ-ական պատգամավորները հաստատեցին սահմանազատման հանձնաժողովի գործունեության կանոնակարգը
«Ես հասկանում եմ մեկ բան, որ եթե մենք մեր պրոբլեմները չլուծենք, ոչ ոք չի լուծի,կամ կլուծի երրորդ երկիրը, իսկ այն ես համարում եմ դավաճանություն։ Պետք է համարձակություն ունենալ լուծել սեփական խնդիրենրը, ոչ թե դելեգացնել երրորդ ուժերի կամ երկրների, ինչը նշանակում է դիսկոնտավորել իշխանությունը, որն անթուլատրելի է, բոլորիս համար»,-խորհրդարանում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ամփոփելով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցի քննարկումները։
Փոխվարչապետը հայտարարեց,որ իշխանության դիսկոնտավորումը ոչ ոք չի ների։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քվերակությամբ դրական եզրակացություն տվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին և այն նիստի օրակարգ ընդգրկելուն։
Նախագծին կողմ քվերակեցին ՔՊ-ական հինգ պատգամավոր, դեմ՝ երեք ընդդիմադիր։
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկա ժամերին «Հայաստան» խմբակցությունը հանդես կգա հստակ հայտարարությամբ. Արծվիկ Մինասյան
- Երբ հարցը գնում է Ադրբեջանին տարածք զիջելու մասին՝ անգիր գիտեք, բայց Ջերմուկինը չգիտեք. Աննա Գրիգորյանը, Մհեր Գրիգորյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան