Ախալքալաքից Գոռ Այվազյանը չորրորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած բռնցքամարտի, Եվրոպայի մինչև 23 տարեկանների, առաջնությունում ախալքալաքցի Գոռ Այվազյանը դարձել է չեմպիոն։ Jnews-ը գրում է, որ Գոռ Այվազյանը մենամարտել է 57 կգ քաշային կարգում և 5 մենամարտում հաղթանակ տարել։
Սոֆիայում ընթացող, մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, մինչև 57 կգ քաշային կարգում, ախալքալաքցի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը հաղթել է հայաստանցի իր մրցակցին և նվաճել չեմպիոնի տիտղոսը։
Գոռ Այվազյանը չորրորդ անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ երկու անգամ երիտասարդական խմբում, մի անգամ՝ պատանեկան խմբում, իսկ երրորդը՝ մինչև 23 տարեկանների խմբում։
Հոկտեմբերի 12-20-ը Բուլղարիայում տեղի էր ունենում Եվրոպայի երիտասարդների (մինչև 23 տարեկանների միջև) առաջնությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին