Չունեմ մտավախություն, որ Ադրբեջանը չի վավերացնի ՀՀ-ի հետ սահմանազատման կանոնակարգը. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման գործընթացը սինխրոն էլ ընթանում է:
«Գործընթացը սինխրոն ընթանում է, ուղղակի չգիտեմ, թե որ փուլում է Ադրբեջանում գործընթացը։ Ստորագրման պահին և ստորագրման տրամաբանությունը ենթադրում է, որ պետք է սինխրոն կլինի գործընթացը»,- ԱԺ-ում արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցի քննարկումներից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։
Նա նշեց, որ չունի մտավախություն, որ Ադրբեջանում չեն վավերացնի կանոնակարգը։
Մհեր Գրիգորյանը նաև նշեց, որ չի շարունակվում ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստը։ Հարցին՝ ի՞նչն է պատաճաաը, նա նշեց. «Ըստ էության, կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս։ Մինչև այդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումները շարունակելը ուղղակի իմաստ չունի»։
Հարակից հրապարակումներ`
- Կանոնակարգը բնավ այն իրավական հիմքը չէ, որի հիման վրա սահմանը վերականգնվելու է. Մհեր Գրիգորյան
- «Ժողովուրդ». ՔՊ-ում առարկություններ չունեն և հաստատելու են սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
- «Ժողովուրդ». Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում կներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
- ԱԺ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կքննարկի հոկտեմբերի 21-ի նիստում
- ՀՀ և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգն ԱԺ-ում է
- Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը
- Իհարկե, տեսնում եմ խնդրահարույց հարցեր. Հրայր Թովմասյանը՝ ՀՀ և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգի մասին
- Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան