«Pavlodar Open 2024» միջազգային մրցաշար. Վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է Ղազախստանում ընթացող «Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում:
Նախօրեին Արամը հաղթել է հնդիկ միջազգային վարպետ Այուշ Շարմային և վերջին խաղափուլից առաջ 9 հնարավորից ունի 7.5 միավոր:
Հայաստանից մասնակցում է նաև գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը: Երեկ Մանուէլը սև խաղաքարերով հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Ռասուլովին և այժմ ունի 6 միավոր:
Վերջին խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 10:00-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները