Պետք է ինքս ինձ հավատամ, մինչև վերջին վայրկյանը պայքարեմ. Էլիդա Քոչարյանը` չեմպիոնական մենամարտի մասին
60 կգ քաշային բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։ Էլիդան առաջին հայ մարզուհին է, որը դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Եզրափակչում հայ մարզուհին հաղթել է ուկրաինուհի Տետիանա Դովգալին։
«Այս տարվա մենամարտը, համեմատած նախորդ տարվա մենամարտի հետ, ավելի բարդ էր ինձ համար, քանի որ 2 ռաունդ անընդմեջ մրցավարների միավորներով ուկրաինացին էր հաղթում ու երրորդ ռաունդում այնպես ստացվեց, որ անկյունում էի, ու մարզիչներն ասեցին, որ հնարավորություն ունեմ ինչ-որ բան փոխելու, քանի որ 3:3 հաշվով միավորները հավասար են, 2 հաշվով էր ուկրաինացին հաղթում։ Այսինքն եթե 3 մրցավար ինձ քվարկեին, կարող էի մենամարտն ինձ վերցնել։ Իրականում շատ բարդ ստացվեց, շատ ծանր մենամարտ եմ ունեցել: Բայց շատ ոգևորված էի ու մինչև վերջին վայրկյանն էլ պայքարում էի, ու ուզում էի հաղթել։
Որ իմացա երրորդ ռաուդը հնարավոր է ինչ-որ բան փոխի, ամենավերջին ուժս տվեցի երրորդ ռաունդին և փորձեցի մենամարտը պոկել»,- հաղթանակից հետո պատմել է Էլիդան։
Նա նշել է, որ աննկարագրել են այն զգացողությունները, երբ հասկացել է՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։
«Պետք է ինքս ինձ հավատամ, պետք է մինչև վերջին վայրկյանը պայքարել անկախ նրանից, թե որ ռաունդում քանի միավորներով ոնց է գնում մենամարտը:
Մինչև վերջին վայրկյանը պետք է պայքարել, քանի որ հնարավոր է ամբողջովին գլխիվայր պտտել մենամարտը», -ասել է Էլիդա Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Էլիդա Քոչարյանը՝ Եվրոպայի ոսկե բռնքամարտիկ
- Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթել է լատվիացի մրցակցին՝ դուրս գալով եզրափակիչ
- Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթեց վրացի մրցակցին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան