Իվանիշվիլին խոսել է Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու Արևմուտքի առաջարկի մասին
Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյան Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առաջարկել է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ, որը տևելու էր երեք-չորս օր, իսկ հետո երկիրը կսկսեր պարտիզանական դիմադրությունը։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։
«Ես հիշում եմ, թե ինչ ասաց ինձ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա հետ զրուցել է երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը (Արևմուտք)։ Իրակլին հարցրել է.«Այո, բայց քանի՞ օր եք պատկերացնում, որ մենք կարող ենք կռվել Ռուսաստանի հետ: Քանի՞ օր կդիմանանք։ Նրանք պատասխանեցին՝ երեք-չորս օր, նա ասաց. «Իսկ այս երեք-չորս օրվա համար դուք մեզ ոչնչացնում եք»։
Նրան պատասխանել են. «Դուք 3-4 մլն եք, հետևաբար երեք-չորս օրում բոլորին չեն սպանի, հետո կարող եք պարտիզանական շարժում սկսել անտառներում:Մենք ձեզ կօգնենք, իսկ դուք այնտեղից կպայքարեք»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Իվանիշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի մի քանի շրջաններ տուժել են տարերային աղետից, դպրոցներում դադարեցվել է ուսումնական գործընթացը
- Զուրաբիշվիլին հայտարարել է երկրորդ ժամկետով առաջադրվելու պատրաստակամության մասին
- Վրացի պատգամավորի կարծիքով՝ երկրում ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատ» բացելու նախաձեռնությունը գալիս է ԱՄՆ-ից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան