Լոռիում գյուղացիները գտել են կորած քաղաքացու դին
Հոկտեմբերի 21-ին, ժամը 00:38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկից դուրս է եկել դեպի հարակից հանդամաս և չի վերադարձել․ որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, «Սուբլիս» կոչվող հանդամասում գյուղացիների կողմից հայտնաբերվել է Յ․Ռ․-ի (ծնված 1955 թ.) դին։
Փրկարարները քաղաքացու դին պատգարակով (մոտ 2 կմ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 4 փրկարարական, 2 ոստիկանության ծառայողներ և 30 գյուղացի։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին