Քաղաքացիների հավանությանն է արաժանացել «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը
Ավարտվել է «Կասկադ» համալիրի արդիականացման ծրագրի մոտ մեկ ամիս տևած հանրային քվեարկության գործընթացը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Կասկադ այգիներ» նախագիծն արժանացել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 44.4%-ի, «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը՝ 55.6 %-ի հավանությանը:
Նշենք, որ մի խումբ ճարտարապետներ դեմ են այդ նախագծերին, կամ, ընդհանրապես, որևէ նոր նախագծով Կասկադն ավարտական տեսքի բերելուն։ Նրանք պահանջում են պահպանել Կասկադի՝ ավարտական տեսքի բերելու այն նախագիծը, որի հեղինակներն են Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը, Ասլան Մխիթարյանը: Նախագծելով Կասկադը՝ հեղինակներն ավարտել են 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված Երևանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված, «Հյուսիսային ճառագայթը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին