Միքայել Ոսկանյանի որդու երգը հրապարակվել է
Երաժիշտ, թառահար Միքայել Ոսկանյանը հայտարարել է որդդու՝ Վանի երգը հրապարակվելու մասին.
«Վանը, 4 տարեկանից ստեղծագործում է և սա իր առաջին թողարկումն է, որ կոչվում է «Բարի գիշեր»:
Մեղեդին, բառերն ու երաժշտական միտքն ամբողջովին իրենն են, որ նա երգել է դեռ 4 տարեկանում (այժմ 7 է): Դե իսկ գործիքավորման և թողարկման հարցում օգնության եկավ Oberton -ը:
Հետաքրքրական է, որ իմ կամ այլ մասնագիտական ներգրավվածությունը ստեղծագործական կամ կատարողական պրոցեսին գրեթե չի եղել և այս երգն ամբողջովին երեխայի երևակայական ու երաժշտական մտքի արդյունքն են՝ առանց ավելորդ «մանկականացման» կամ «հասունացման»:
Կարելի է ասել՝ սա օրորոցային է գրված երեխայի կողմից՝ երեխաների համար: Վայելեք ձեր բալիկների հետ ու կիսվեք նրանք էմոցիաներով ու տպավորություններով»։