Մոլդովայի հանրաքվեն ցույց տվեց, թե ինչ է լինում, երբ Եվրոպայի անունից ստում ես բնակչությանը. Գնահատական Վրաստանից
Մոլդովայի հանրաքվեի արդյունքը, որտեղ բնակչության կեսը դեմ էր եվրաինտեգրմանը, ցույց տվեց, թե ինչ է լինում, երբ Եվրոպայի անունից ստում ես բնակչությանը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանում իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Պատկերացրեք, երբ շատ բան հիմնված է կեղծիքի վրա, և երբ Եվրոպայի անունից սուտ են ասում բնակչությանը, նման արդյունքներ են ստացվում։ Մենք հենց սրանից ենք զգուշանում։ Իշխող կուսակցությանը քննադատողները չեն գնահատում այն փաստը, որ մենք չենք մոտենում կարմիր գծերին, որպեսզի չտուժիմեր իմիջը Եվրոպայի տեսանկյունից, և մեզ հակաեվրոպացիներ են անվանում։ Իսկ այս երկրում գլխավոր եվրոպացիներեն համարում այնպիսի անցյալ ունեցող մարդկանց, որոնք խեղդվում են իրենց մաղձ ու խավարի մեջ։
Սա տեղի ունեցավ Մոլդովայի հետ։ Ինչպե՞ս կարողացան մի քանի տարում ստիպել Մոլդովայի բնակչության կեսին ատել Եվրոպային։ Նույնը մեզ հետ կլինի, եթե մենք ուժեղ չլինենք»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ ասել է Մդինարաձեն՝ մեկնաբանելով Մոլդովայի հանրաքվեն։
Ըստ Մդինարաձեի, Վրաստանի իշխող կուսակցությունն է, որ մտածում է եվրոպական արժեքների մասին, մինչդեռ ոմանց կարծիքով Եվրոպան անձնավորված է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի և այլ ընդդիմադիրներով։ «Վերջում ընտրողը կմտածի՝ եթե սա Եվրոպա է, ես այդպիսի Եվրոպա չեմ ուզում»,- հավելել է Մդինարաձեն։
Հոկտեմբերի 20-ին Մոլդովայում նախագահական ընտրություններ են։ Արձանագրությունների 98,56%-ի մշակման արդյունքներով՝ հանրապետության ներկայիս ղեկավարը ստանում է ձայների 42,07%-ը, նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, ով քննադատում է Սանդուին Մոսկվայի հետ առճակատման քաղաքականության համար՝ 26,27%-ը։ Լավագույն եռյակը եզրափակում է «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսատին՝ ձայների 13,72%-ով։ Քանի որ ոչ մի թեկնածու չի հավաքել ձայների 50%-ից ավելին, նոյեմբերի 3-ին տեղի կունենա երկրորդ փուլ։
Հարակից հրապարակումներ`
- Մոլդովայում ԵՄ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը գերազանցել է «դեմ»-երին
- Մոլդովայում կայացել են եվրաինտեգրման հանրաքվեն և նախագահի ընտրությունները
- Մոլդովայի իշխանություններն արգելափակել են «ՌԻԱ նովոստի»-ի կայքը