Մոլդովայում ԵՄ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը գերազանցել է «դեմ»-երին
Մոլդովայում անցկացված հանրաքվեում Եվրամիությանն անդամակցության օգտին քվեարկածների թիվը հասել է 50,03 %-ի և գերազանցել դեմ քվեարկողների թվին (49,97%)։ Համապատասխան տվյալները տրամադրել է Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ հիմնվելով արձանագրությունների 98,33 տոկոսի մշակման արդյունքների վրա։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, բացարձակ թվով 730 832 մարդ կողմ է արտահայտվել ԵՄ-ին անդամակցելու քաղաքականությանը, իսկ 730 088-ը դեմ են արտահայտվել։ Տարբերությունը՝ 800 ձայնից էլ քիչ է։
Հանրաքվեի ժամանակ Մոլդովայի բնակիչներին խնդրել են պատասխանել հարցին. «Դուք աջակցո՞ւմ եք սահմանադրության փոփոխություններին, որպեսզի Մոլդովայի Հանրապետությունը միանա Եվրամիությանը»։
Հիշեցնենք, որ նախօրեին Մոլդովայում Մոլդովայում կայացել են եվրաինտեգրման հանրաքվեն և նախագահի ընտրությունները։
Վեստի.ռու-ն գրում է, որ Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված՝ ամփոփված արձանագրությունների 97,88%-ի հաշվարկի արդյունքներով, գործող նախագահ Մայա Սանդուն ստանում է ձայների 41,84%-ը, նրան անմիջապես հաջորդում է նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն ձայների 26,35%-ով։ Այս տվյալները ներկայացնում է։
Մոլդովայի ընտրություններում հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, ում հաջողվել է հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը, հակառակ պարագայում կազմակերպվում է երկրորդ փուլ, որին ընդունվում են առաջին փուլի ձայների քանակով առաջին երկու առաջատարները։ Մոլդովայում երկրորդ փուլը կարող է կայանալ նոյեմբերի 3-ին։
Հարակից հրապարակումներ`
- Մոլդովայում կայացել են եվրաինտեգրման հանրաքվեն և նախագահի ընտրությունները
- Ընդդիմությունը Մոլդովայի իշխանություններին մեղադրել է հանուն եվրաինտեգրման երկիրը թալանելու մեջ
- Վրաստանն ու Մոլդովան չեն միացել ռուսական ակտիվներից Կիևին եկամուտները փոխանցելու որոշմանը
- Մոլդովայի խորհրդարանի նախագահն ասել է, որ հանրապետությունը դեռ չի ծրագրում դուրս գալ ԱՊՀ-ից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան