Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը կցուցադրվի Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ կինոփառատոնում՝ չեխական Յիհլավայում
Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 3-ը չեխական Յիհլավայում կանցկացվի 28-րդ միջազգային վավերագրական ֆիլմի փառատոնը։ Ji.hlava International Documentary Film Festival Ji.hlava IDFF-ն եվրոպական առանցքային փառատոններից մեկն է և հեղինակային վավերագրական կինոյի ամենամեծ փառատոնը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում:
Orer.eu կայքը գրում է, որ հոկտեմբերի 27-ին Յիհլավայի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում կցուցադրվի համաշխարհային կինոփառատոններում բազմաթիվ պատվավոր մրցանակների արժանացած Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը։ Այն կներկայացվի Եվրոպայի կարևոր կինոփառատոններում մրցանակների արժանացած ֆիլմերի շարքում՝ «Համաստեղություններ» բաժնում։
Շողակաթ Վարդանյանը հարգելի պատճառով ներկա չի գտնվի ցուցադրությանը, քանի որ նույն ժամանակաընթացքում Չինաստանում է ներկայացնելու ֆիլմը։
«Սա հատկանշականորեն հասուն, սարսափելի և հուսադրող վավերագրական դեբյուտ է մի ռեժիսորի կողմից, ով նախկինում կինոյի հետ փորձ չուներ, ևայն ապացուցում է, որ նույնիսկ ամենացավալի կորուստը կարող է հաշտվել միայն այն փակելիս»,- նշված է փառատոնի հաղորդագրության մեջ։
Արցախյան 44-օրյա պատերազմին Շողակաթ Վարդանյանը ծնողների հետ անհայտ կորած եղբորն է փնտրել՝ Սողոմոնին: Ամբողջ ընթացքը նկարել է, 3 տարվա նկարահանումները տեղ են գտել ֆիլմում:
Պատերազմի յոթերորդ օրը նրա եղբայրը՝ 21-ամյա ուսանող և երաժիշտ Սողոմոն Վարդանյանը, որն արդեն մոտ էր զինվորական ծառայության ավարտին, անհետանում է։ Շողակաթը որոշում է արձանագրել իր և ծնողների որոնումներն ու ապրումները՝ գործի դնելով հեռախոսի տեսախցիկը։ Վեց ամիս անց ոսկորները հայտնաբերվում են, բայց ԴՆԹ հետազոտությունը դեռ պետք է ցույց տար՝ արդյոք դրանք Սողոմոնինն են։ ԴՆԹ-ի նույնականացման արդյունքին պետք էր սպասել մեկուկես տարի։
«1489». ռազմական գործողության մեջ անհայտ կորած անհատի մարմնի անանուն թիվն է։ Դա այն համարն էր, որը տրվել էր Սողոմոն Վարդանյանին։
Հարակից հրապարակումներ`
- «1489» -ը Թայվանի շատ հայտնի փառատոնի բացման ֆիլմն էր. Նաև կինոթատրոնի լույսերն են անջատել
- Էդիկ Բաղդասարյան. Առայժմ կարողացել ենք պարզել, որ Ակադեմիայի 30 անդամից երկու հոգի է քվեարկել Շողակաթի օգտին
- Հայաստանի կինոակադեմիան պետք է վերանայի պատերազմnւմ զոհված Սողոմոնի մասին «1489» ֆիլմը «Օսկարին» չներկայացնելու որոշումը. «Ակն ընդ ական»
- Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը Տրիեստի միջազգային փառատոնում ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»
- Շողակաթ Վարդանյանի «1489»-ը՝ «Սինեեվրոպայի» լավագույն 25 ֆիլմերի ցանկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան