Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել«ԿամԱԶ»-ի սեփականատերերի կազմից
Գործարար Ռուբեն Վարդանյանն այլևս ըն դգրկված չէ «Ավտոինվեստ» ՍՊԸ-ի կապիտալում, եորտեղ ներկայացված էր որպես «ԿամԱԶ»-ի բաժնետերերից։
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, օրեր առաջ՝ հոկտեմբերի 17-ին Վարդանյանին պատկանող «Ավտոինվեստ»-ի 15% բաժնեմասը փոխանցվել է գլխավոր տնօրեն Դմիտրի Արտյակովին և Forbes-ի տվյալներով՝ խոշոր երկաթուղային «Մոդում-Տրանս» ընկերության համասեփականատերին։
Դմիտրի Արտյակովը «Ռոստեկ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, «ԱվտոՎԱԶ»-ի նախկին նախագահ և Սամարայի շրջանի նախկին ղեկավար Վլադիմիր Արտյակովի որդին է։
«ԿամԱԶ»-ից «Կոմերսանտ»-ին հայտնել են, որ չեն մեկնաբանում բաժնետերերի գործողությունները: Այն չի հրապարակում տեղեկատվություն նաև ներկա բաժնետերերի մասին։
Մանրամասները՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը
- Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան
- Ռուբեն Վարդանյանի որդի. Հորս հատուկ խցում են տեղավորել. նրան 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել և ստիպել են ժամեր շարունակ մնալ ոտքի վրա
- Նուբար Աֆեյան. Ռուբեն Վարդանյանն ընտանիքին ներկայացրել է իր մտահոգությունները
- Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
- Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
- Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին ստիպել են ոտքի վրա կանգնած մնալ, զրկել են խմելու ջրից, թույլ չեն տվել լողանալ և փոխել հագուստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան