Այս կոռուպցիան կարելի է կոչել միամիտներին այդ պրոցեսի մեջ ներքաշելու կոռուպցիա. Տիգրան Ավինյան
«Վերջին շրջանում մի նոր հետաքրքիր տեսակի կոռուպցիա է սկսել զարգանալ և որի մասին արդեն երրորդ դեպքն է, որ լսում եմ։ Այս կոռուպցիան կարելի է կոչել միամիտներին այդ պրոցեսի մեջ ներքաշելու կոռուպցիա»,-Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, դրանք իրականացնում են որոշ «բրոկերային» ընկերությունների կողմից, որոնք քաղաքացուն խոստանում են, որ կկազմակերպեն շինթույլտվություն ստացման գործըհնթացը։
«Ասում են՝ 90 % հավանականությամբ մենք ձեր գործը կանենք, դուք գումարը տվեք մեզ, բայց կա 10 % հավանականություն, որ գործը չի ստացվի, այն հիմնականում վերաբերում է շինթույլտվություններին։ Եթե Երևանի քաղաքապետարանն իր ստանդարտ գործընթացով տալիս է դրական եզրակացություն, ստացվում է, որ այդ բորկերական ընկերությունները խնդիրը լուծեցին, եթե չի տալիս, ստացվում է, որ այն 10 % հավանականությունն աշխատեց։ Սիրելի երևանցինե՛ր, սիրելի կառուցապատողնե՛ր, խնդրում եմ մի եղեք միամիտ։ Երևանի քաղաքապետարանում որոշում կայացնելու գործընթացը բավականին դիվերսիֆիկացված է և քաղաքաշինական ծրագրերի մասին կարծիք են տալիս ճարտարապետներ՝ իրարից անկախ և ճատարապետների խորհրդի որոշման հիման վրա է տրվում միայն ճարտարապետաշինարարական հատակագծերը և շինթույլտվությւոնները»,-ասաց Ավինյանը
Խորհուրդ չտալով օգտվել նման բրոկերային ծառայություններից, քանի որ, ըստ նրա, դրանք փաստացի ապօրինի գործունեություն ծավալող ընկերություններ են՝ Ավինյանն ասաց, որ եթե դրանք բացի փաստաթղթերը լրացնելուց նման ծառայություններ են առաջարկում, ապա շեշտը դնում է դիմողների միամտության վրա։
«Ուզում եմ հատուկ շեշտել, որ բոլոր նմանատիպ դեպքերում, երբ մենք փաստացի կիմանանք, նման դեպքի մասին, ապա վստահեցնում եմ ձեզ, որ դուք նույնպես խնդիր կունենաք ճարտարապետահատակագծային առաջադրանք, կամ շինթույլտվությհուն ստանալու հարցում, որովհետև, ուզումեմ հիշեցնել, որ կոռուպցիան միայն կաշառք ստանալը չէ, կաշառք տալը նույնպես կոռուպցիա է»,-ասաց Ավինյանը։