Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը․ Թուրքիայի արտգործնախարարը՝ Ֆեթուլլահ Գյուլենի մահվան մասին
Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից կողմից հետապնդվող, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածվել Գյուլենին պատկանող «Herkül» կայքի «X»-ի օգտահաշվում:
«X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ 83 տարեկան Գյուլենը մահացել է հոկտեմբերի 20-ին հիվանդանոցում:
Լուրը հաստատել է նաև Գյուլենի զարմիկը:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահականների կազմակերպության» ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի մահվանը:
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ տված մամուլի ասուլիսի ընթացքում Ֆիդանը հայտարարել է, որ «մթության/խավարի կազմակերպության պարագլուխը մահացել է»:
«Մեր պետությունը շարունակելու է պայքարն այդ կազմակերպության դեմ: Այս մահը մեզ մոտ ինքնագոհություն չի առաջացնելու»,-հավելել է նա:
Ի դեպ, Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ թուրքական մեդիայում Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահականների կազմակերպության» ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի մահից հետո լայն տարածում է գտել վերջինիս կտակում Թուրքիային առնչվող հատվածը:
Մասնավորապես նշվում է, որ Գյուլենը ցանկություն է հայտնել ԱՄՆ-ում մահանալու պարագայում թաղվել Թուրքիայում՝ իր մոր գերեզմանի կողքին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան